HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահին 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանին: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի կայքում հրապարաված մամուլի հաղորդագրությունից։

«Վարչապետը ողջունել է Ֆրանսահայերի խորհրդի գործունեությունը՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, գործընկերության խթանման, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներուժի զարգացման համատեքստում:

Ֆրանսահայերի խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ բարձր գնահատականի համար և անդրադարձել կառույցի կողմից իրականացվող ծրագրերին: Նա նշել է, որ Ֆրանսահայերի խորհուրդը պատրաստ է սատար լինել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ներգրավվել Հայաստանի զարգացման, համազգային օրակարգի կյանքի կոչման, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ: Այս առումով ՀՀ վարչապետը կարևորել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ աշխատանքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter