HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 14-ին ընդունեց  ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային:

Հովիկ  Աբրահամյանը շնորհավորեց Պետր Միկիսկային դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-չեխական բարեկամական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ համակողմանի գործակցությունը զարգացնելը, եւ Պրահայում ՀՀ դեսպանության բացումը դրա լավագույն վկայությունն է: «Վստահ ենք, որ Հայաստանում Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը եւս դրական ազդեցություն կունենա մեր քաղաքական երկխոսության շարունակականությունն ապահովելու, առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու եւ մարդկային շփումներն ակտիվացնելու գործում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահն անհրաժեշտ համարեց խորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը` համոզմունք հայտնելով, որ խորհրդարանների մակարդակով երկխոսությունը կարող է օգտակար լինել փոխճանաչելիության բարձրացման համար` միմյանց ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի հարցերի մասին լավ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ միմյանց աջակցելու տեսանկյունից: Հ. Աբրահամյանն ընդգծեց առեւտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր  հավատարմատարը շնորհավորեց Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցեց Չեխիայի խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձը: Պարոն Միկիսկան վստահեցրեց, որ կանի հնարավորը  երկկողմ կապերը զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ: Նա նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ այդ համատեքստում տեղեկացրեց, որ Չեխիայի խորհրդարանում ստեղծվել է չեխ-հայկական բարեկամության խումբ, իսկ  սեպտեմբերին Հայաստան կժամանի Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter