HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթն ավարտվեց. հաղթողները հայտնի են

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթը ավարտեց իր հաղթական շքերթը: Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ մրցույթի հանդիսավոր փակման արարողությունը, մրցանակների հանձնումը և գալա-համերգը: Միջոցառումը նշանավորվեց բազմաթիվ անակնկալներով, հրաշալի ստեղծագործությունների կատարմամբ և, իհարկե, տոնական  տրամադրությամբ: Բացի նախապես սահմանված մրցանակներից, մասնակիցներին մատուցվեց անսպասելի նվեր` հատուկ մրցանակների տեսքով.

1.Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հատուկ մրցանակ էր սահմանել Արամ Խաչատրյանի «Երգ պոեմի» լավագույն կատարման համար, որը շնորհվեց Անժելա Հովհաննիսյանին` Հայաստանից: 

2.Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հատուկ մրցանակ էր սահմանել Արամ Խաչատրյանի «Պարի» լավագույն կատարման համար, որը շնորհվեց Անի Կարապետյանին: 

3.Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի ժյուրին սահմանել էր հատուկ մրցանակ Բաբաջանյանի ջութակի սոնատի լավագույն կատարման համար, որը շնորհվեց Հրայր Կարապետյանին` Հայաստանից: 

4.Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի ժյուրին սահմանել էր հատուկ մրցանակ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: 

5.Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան «Լավագույն կոնցերտմայստեր» անվանակարգի համար շնորհեց դիպլոմներ Կարմեն Հովհաննիսյանին` Հայաստանից, Մարչին Սիկորսկիին` Լեհաստանից և Ալլա Կոլեսնիկովային` Ռուսաստանից: 

6.Արամ Խաչատրյան հիմնադրամը սահմանել էր հատուկ մրցանակ լավագույն վիրտուոզ կատարման համար, որը շնորհվեց Պաբլո Մարտին Ասեվեդոյին` Իսպանիայից: 

7.Զալցբուրգի Մոցարտեում համալսարանը սահմանել էր հատուկ մրցանակ Մոցարտի ջութակի կոնցերտի լավագույն կատարման համար, որը շնորհվեց Լուսինե Հարությունյանին`Հայաստանից: 

8.Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի ժյուրին շնորհեց դիպլոմ մրցույթի ամենաերիտասարդ մասնակցին` Հերոնխիա Հանին` Չինաստանից: 

Այսպիսով, Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթի 3-րդ մրցանակը հանձնվեց Ճապոնիայի ներկայացուցիչ Նակամուրա Դայչիին, առաջին մրցանակը կիսեցին Միլյուկով Պավելը` Ռուսաստանից և Թանաբե Այակոն` Ճապոնիայից, իսկ երկրորդ մրցանակակիր այս տարի չառանձնացվեց:

Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ ժյուրին որոշում կայացրեց հանձնել գրան-պրի, և երջանիկ մրցանակակիրը դարձավ Ֆյոդոր Ռուդինը (Ֆրանսիա/Ռուսաստան), որին հանձնվեց նաև «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակը:

Գալա-համերգին ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Հանդիսատեսին ներկայացվեցին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից «Էգինայի վարիացիան» և «Խրախճանքը», ինչպես նաև լեզգինկան` «Գայանե» բալետից: Ծրագիրը ավարտվեց Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի կատարումով` նորաթուխ 1-ին մրցանակի դափնեկիր Ֆյոդոր Ռուդինի մասնակցությամբ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter