HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիգոր Մինասյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ու դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցերը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և հյուպատոսական ծառայության ղեկավար, խորհրդական Ռաշիդ Աթաևին: 

Արդարադատության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների արդարադատության համակարգերի միջև առկա համագործակցությունն ու դրա հեռանկարները, ԱՊՀ անդամ-պետությունների քրեակատարողական ծառայությունների միջև փոխգործակցությունը և կադրերի պատրաստմանն ուղղված համատեղ քայլերը: 

«Միաժամանակ, քննարկվել են նաև իրավական փոխօգնությանն ու դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցեր:

Նախարար Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել հայ-ռուսական արդյունավետ աշխատանքը՝ միջազգային իրավական համագործակցության և իրավական փոխօգնության ոլորտներում: 

Անդրադարձ է կատարվել նաև մայիս ամսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք իրավական 11-րդ ֆորումի՝ հայկական պատվիրակությանն առնչվող հարցերին:

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղիներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter