HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համագործակցություն՝ ՀՀ քննչական կոմիտեի և «TikTok» սոցիալական ցանցի միջև

Քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը համագործակցության շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես Քննչական կոմիտեի և «ТikTok» ընկերության միջև ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները։

«Նշված համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակներում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը, հանցագործության հնարավոր դրսևորումների արձագանքման օպերատիվության բարձրացմանը և բացահայտմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter