HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաչքարի տեղադրման արարողություն Մոսկվայում

Երեկ Մոսկվայի նորակառույց վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել 1992թ. Արցախի Շահումյանի շրջանի ողբերգական իրադարձություններին նվիրված խաչքարի տեղադրման արարողություն:

Միջոցառմանը մասնակցել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ-ում Արցախի ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, մոսկվաբնակ շահումյանցիներ, հայկական համայնքային կառույցների և տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով խաչքարի օծման արարողությանը' դեսպան Օլեգ Եսայանն ընդգծել է, որ թե Հայրենիքում, եւ թե սփյուռքում յուրաքանչյուր հայի պարտքն է անել ավելին՝ Շահումյանում ադրբեջանցիների գործած վայրագություններիի քաղաքական եւ բարոյական իրական գնահատականին հասնելու, ինչպես նաեւ արդարության վերականգնման նպատակով:

ՌԴ-ում ԼՂ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, իր խոսքում անդրադառնալով Հյուսիսային Արցախի 1991-93 թթ. ողբերգական իրադարձություններին, նշել է, որ կատարվածը դեռևս դատապարտված չէ միջազգային հանրության կողմից, ինչը եւ թույլ չի տալիս շահումյանցիներին վերադառնալու իրենց հայրենի բնակավայրերը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter