
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պատվիրակությանը
Ապրիլի 29-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆինլանդիայի Միկկելիի թեմի առաջնորդ, Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Սեպպո եպիսկոպոս Հեկկինենին և Միկկելիի թեմի դիվանապետ, թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Վերապատվելի Տիմո Ռոսքվիստին։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի լրատվական ծառայությունը։
Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ընդգծել է որ նման այցելությունները նոր ուժականություն են հաղորդում երկու Եկեղեցիների ջերմ հարաբերություններին։
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի ինքնիշխան սահմանների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին, Արցախի շրջափակմանը և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, տակավին գերության մեջ պահվող հայորդիներին, ինչպես նաև արցախյան հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։
Իր հերթին Լյութերական-Ավետարանական Եկեղեցու եպիսկոպոսը, կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը, Նորին Սրբությանը վստահեցրեց, որ Հայաստանի ու Արցախի համար այս դժվարին ժամանկահատվածում աղոթակից և զորակից են հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն:
Մեկնաբանել