HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էշի անթաղ ոսկորները

Նրա թուր­քահ­պա­տակ տա­տի ա­նու­նը Բաղ­դագ­յուլ էր, իսկ ե­ղեռ­նից մա­զա­պուրծ մո­րը Բաղնգ­յուլ էին ա­սում։ Ար­դեն Հա­յաս­տա­նում ա­մուս­նա­ցած Թա­թո­սի կինն ու­ներ Վար­դի­շաղ ա­նու­նը։ Սա էլ որ­տե­ղից-որ­տեղ ձեռ­քը գցեց լու­սա­վոր Եվ­րո­պա և իր նո­րա­ծին աղջ­կան ան­վա­նեց Ա­մալ­յա։ Վա­նե­ցի գաղ­թա­կան­նե­րի բե­րա­նում «Ա­մալ­յան» մշակ­վեց, ձ­ևա­փոխ­վեց, հար­մա­րեց­վեց տե­ղան­քին ու դար­ձավ Հա­մալ։ Չի կա­րե­լի մար­դու ա­նու­նը խե­ղաթ­յու­րել, ա­նու­նը հենց ճա­կա­տա­գիրն է՝ զգու­շաց­րեց կես դար ա­ռաջ աք­սոր­ված տեր­տե­րի թո­ռը։ Բայց ե­ղա­ծը ե­ղած էր՝ աղ­ջիկն ար­դեն ծնվել էր, ա­նու­նը՝ տե­ղայ­նաց­վել։

Ի­րոք իր ան­վան պես Հա­մա­լը աս­տի­ճա­նա­բար խե­ղա­թ­յուր­վեց. գաղ­թի ճամ­փին մորթ­ված հո­րեղ­բայր­նե­րը, բռնա­բար­ված հո­րա­քույր­նե­րը, առևանգ­ված զար­միկ­ներն ու դրանց մեջ ապ­րող տա­տը՝ ա­մեն մեկն էլ իր ժա­ռան­գու­թյունն ու մատ­նա­հետ­քը թո­ղեց նրա հո­գուն, և բռի քրդի ձեռ­քով քա­ռատ­ված նրա բժիշկ պա­պի սե­րուն­դը ար­դեն հռչակ­ված էր որ­պես գիժ Հա­մալ։ Ինչ­պես բո­լոր միայ­նակ­նե­րը շուն, կա­տու կամ սպի­տակ առ­նետ են պա­հում՝ սեր փնտրե­լով ստո­րա­կարգ դա­սե­րում, քան­զի հա­վա­սար­ներն ու ա­ռա­վել­նե­րը չեն նկա­տում ի­րենց գո­յութ­յու­նը, Հա­մա­լը կեն­դա­նի էր պա­հում։ Նրա­նը էշ էր, ո­րով­հետև ձմռա­նը վա­ռե­լիք է պետք, կար­տոֆ­իլ, ա­նա­սուն­նե­րին՝ խոտ. կա­տուն էդ բո­լո­րը հո չէ՞ր­ ա­նե­լու։ Կա­տուն՝ կա­տու, շու­նը՝ շուն, թու­թակ­նե­րի մա­սին էս կող­մե­րում առ­հա­սա­րակ լսող չի ե­ղել. Նո­յի ագ­ռա­վից բա­ցի դեռ ա­վե­լի սրտա­մոտ թռչուն չկա, օ՞ձը՝ ո­չինչ… դառ­նում է տնա­կան, բայց ա­նոտ, ան­ձեռ, սե­փա­կան չա­րութ­յու­նը թույ­նի վե­րա­ծած՝ պա­տի ծա­կից ել­նում է, արևի տակ կակ­ղում-ճ­ևում, կաթ գո­ղա­նում ու ետ՝ անդ­րաշ­խարհ… Տնտե­սութ­յան մեջ է­շից պետ­քա­կան կեն­դա­նի չկա։ Այս­տեղ, ինչ­պես հաշ­վեն­կատ ա­մուս­նութ­յան դեպ­քում, հո­գու թրթիռ ու ճախ­րանք չկա, բայց նրա կող­քին կյանքն ա­վե­լի հեշտ է։ Եվ է­շը նրա միակ հա­րա­զատն էր։ Հի­սուն տա­րե­կա­նում Հա­մա­լը իր դախ է­շին բազ­մած օ­րը եր­կու ան­գամ անց­նում էր փո­ղո­ցով ու գո­ռա­լով հրա­վի­րում. «Ժո­ղո­վուրդ, է­սօր գա­լու են ինձ ու­զե­լու…»։ Ան­ցել էր նրա վրա ծի­ծա­ղե­լու, զար­մա­նա­լու և ան­գամ կա­րեկ­ցե­լու պա­հը. մար­դիկ էդ բո­լորն ար­դեն ապ­րել էին ու ան­տար­բեր ա­սում էին՝ կգա, Հա­մալ ջան, բա ո՞նց, թա­գա­վո­րի տղա կգա քեզ ու­զե­լու։ Ու մխի­թար­վում՝ լավ ա էդ էշն էլ կա. ա­սես էշն ա­նում էր այն­պի­սի մի բան, որ ի­րենք պի­տի ա­նեին, և ե­րախ­տա­պարտ էին, որ ի­րենց ա­զա­տել է էդ հոգ­սից։

Կյան­քի օ­րենք­նե­րը պար­տա­դիր են բո­լո­րի հա­մար, և տա­րեց­տա­րի Հա­մա­լը ծե­րա­նում էր, էշն էլ հե­տը, թեև չէր դա­դա­րում սպա­սել թա­գա­վո­րի փոքր տղուն։ Ու երբ մի օր գյու­ղա­մե­ջով է­շին նստած անց­նե­լիս է­շի ոտ­նե­րը տա­կը դո­ղա­ցին, ու կեն­դա­նին չո­քեց օ­գոս­տոս­յան տաք փո­շու մեջ, Հա­մա­լին շա­լա­կից գլո­րե­լով, մար­դիկ քաշք­շե­լով նրան հա­նում էին փո­շու մի­ջից, թափ էին տա­լիս փե­շե­րի դե­ղին փո­շին ու մխի­թա­րում. «Բան չկա, Հա­մալ ջան, թա­գա­վո­րի փոքր տղեն քո հա­մար նառ ուղտ կբե­րի. էս էշն ար­դեն ծեր ա, ար­դեն պի­տա­նա­ցու չէ, էլ չնստես»։

- Բա ես սրան ի՞նչ­ ա­նեմ,- ճեր­մա­կած մա­զե­րը դեմ­քին ցա­քուց­րիվ՝ մո­լոր­վեց Հա­մա­լը՝ մեջ­քի վրա ըն­կած, նի­հար կո­ղե­րը ցցած, լքլքա­ցող է­շին նա­յե­լով։

- Էն, ինչ ա­նում են բո­լո­րը… չգի­տե՞ս ­մար­դիկ ոնց են ա­զատ­վում ի­րենց ծե­րա­ցած կեն­դա­նի­նե­րից։

- Մոր­թում են։

- Է՜, այ բա­լամ, քո դախ է­շի միսն ո՞ւմ­ է պետք, բա թա­գա­վո­րի փոքր տղեն էդ կու­տի՞։ Տար, կա­պի ան­տա­ռում, թող ա­զա­տութ­յան մեջ մեռ­նի, թող գե­լերն ու­տեն։ Հո չե՞ս ­թող­նի աչ­քիդ ա­ռաջ սատ­կի, որ տանջ­վես։ Քո հո­գին թա­գա­վո­րի տղու հա­մար տանջ­վի, է­շի հա­մար տանջ­վի, բա մեղք չե՞ս, այ բա­լամ։

Հա­մալն էդ­պես էլ ա­րեց։ Մի պայ­ծառ արևա­ծա­գի էշն ա­ռաջն ա­րեց ու ճի­պո­տով ա­նա­սու­նի ոտ­նե­րը դա­ղե­լով քշեց ան­տառ։ Գտավ մի ա­րոտ տեղ, է­շին կա­պեց մո­տա­կա ծա­ռից ու ե­կավ տուն։ Մի օր, եր­կու, ե­րեք՝ «Մարդ չեմ,- մտա­ծեց Հա­մա­լը,- գո­նե գնամ, է­շիս ոս­կոր­նե­րը թա­ղեմ»։ Բահ ու քլունգ ա­ռավ, գնաց։ Բայց է­շին ոնց կա­պել էր, էդ­պես էլ գտավ։ Ջրեց, տե­ղը փո­խեց, մի քիչ էլ ան­տա­ռում թրև ե­կավ, վե­րա­դար­ձավ։ Մի շա­բաթ հե­տո գնաց սե­փա­կան է­շի քե­լե­խին։ Է­շը թեև ծա­րա­վից մա­կա­ղած, բայց կար և հոգ­նած զռռո­ցով դի­մա­վո­րեց տի­րու­հուն։ «Պետք է ա­վե­լի խոր­քե­րը տա­նել,- մտա­ծեց Հա­մա­լը,- երևի գե­լե­րը վա­խե­նում են գյու­ղին մո­տե­նա­լուց»։ Ար­ձա­կեց է­շին, տա­րավ ան­տա­ռի մութ-մութ խոր­քե­րը և հա­մոզ­ված, որ հի­մա իս­կա­պես է­շի ա­պա­գան դա­սա­վո­րեց, վե­րա­դար­ձավ տուն։ Տա­սը օր հե­տո հարևան­նե­րից մե­կի հետ գյու­ղա­մի­ջի քար­քա­րոտ ճամ­փով է­շից լուր ե­կավ՝ «Գի­շեր-ցե­րեկ թախ­ծոտ զռռում ա»։ Զար­մա­նա­լի էր, բայց է­շը դեռ կար, թեև Հա­մա­լը նրա փա­լա­նի մոտ ար­դեն եր­կու ան­գամ խունկ էր ծխել ու տանջ­վել էր մտա­ծե­լով՝ տես­նես ա­նա­սուն­նե­րի հո­գին ո՞ւր­ է գնում, դրանք դրախտ ու­նե՞ն։ Տես­նես դրանց մահ­վան հրեշ­տակն ի՞նչ ­կեր­պա­րանք ու­նի, ո՞վ­ է։

Է­շը չզռռաց նրան տես­նե­լիս։ Հա­մա­լը ո­րո­շեց պա­րա­նը կար­ճաց­նել, որ սա քսվի ծա­ռին, ի­րար նե­ղեն, կար­գին զռռա, գե­լե­րը լսեն, գայ­թակղ­վեն ու գան։ Պա­րա­նը կար­ճաց­րեց, կեն­դա­նու վի­զը քիփ կա­պեց ծա­ռից, վե­րա­դար­ձավ ու ճշտեց՝ մեր ան­տառ­նե­րում հաս­տա՞տ ­գել կա։ «Տո գե՛լ­ էլ կա, ա՛րջ­ էլ, բո­րե­նի՛ էլ, ան­գամ վի­շապ կա,- պա­տաս­խա­նե­ցին,- հան­գիստ է­ղի, աշ­խար­հում էդ­պի­սի գա­զան չկա, որ Հա­յաս­տա­նում չլի­նի, հլա մի բան էլ ա­վել…»։ Մի ա­միս հե­տո, երբ ար­դեն ա­շուն էր, ու թա­խիծ էր ի­ջել Հա­մա­լի հո­գուն, դարձ­յալ հի­շեց է­շի ան­թաղ ոս­կոր­նե­րը։ Բահ ու քլունգ գրկած՝ գնաց ան­տառ։ Հեռ­վից չէր հաս­կաց­վում՝ է­շը նստա՞ծ­ է, թե՞ ըն­կած։ Բայց մո­տի­կից պարզ էր, որ ծառն ու ա­նա­սու­նը ի­րար կար­գին կրծո­տել են՝ է­շը կրծմրծել է ծա­ռի բու­նը, ինչ­քան թույլ են տվել ծեր ա­տամ­նե­րը, պա­րա­նի տե­ղը վզին կարմ­րած ու ար­յու­նոտ, ծա­ռի կեղևից ծոծ­րա­կը քերքր­ված, չո­րա­ցած ար­յու­նը դեմ­քին սև՝ ու­ժաս­պառ, վի­զը գցած սպա­սում է։ Բայց ա­րի ու տես, չի էլ պատ­կե­րաց­նում, որ կյան­քում գել կա, մահ կա, էդ­քա­նից հե­տո իր հա­մար էշ-էշ ապ­րում է։ Հա­մա­լին տես­նե­լիս էլ ա­նա­մո­թա­բար զռռաց։ Հա­րա­զատ զռռո­ցից կնոջ սիր­տը կուչ ե­կավ։ «Ձեր հերն եմ ա­նի­ծել, գե­լեր»,- հայ­հո­յեց կմախ­քա­ցած է­շին նա­յե­լով, ար­ձա­կեց կեն­դա­նուն ու ա­ռաջն ա­րած ե­կավ։

- Հա­մալ, էդ թա­զա էշ ես ա­ռե՞լ,- զար­մա­ցան տես­նող­նե­րը։

- Չէ, հինն ա։

- Բա դրան չտա­րա՞ր ­թո­ղիր ան­տա­ռում։

- Մե՞ջն­ ինչ կա, որ տա­րա…- նեղսր­տած հո­գոց հա­նեց Հա­մա­լը։- Աշ­խար­հը լրիվ հա­րամ­վել ա, լրիվ… գե­լե­րի մեջ էլ մարդ­կութ­յուն չի մնա­ցել։

Սուսաննա Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter