«Հայկական միրգը» հող ու տարածք կունենա
Հայաստանում ժամանակակից այգեգործության ներդրման, թարմ մրգի և ընկուզեղենի արտահանման, հայկական մրգի համբավն ու բարի անունը տարածաշրջանային և միջազգային շուկայում ներկայացնելու նպատակով կառավարությունը 2011 թ. նոյեմբերին ստեղծել էր «Հայկական միրգ» ԲԲԸ։
Այժմ որոշում է ընդունվել ընկերությանը հանձնել համապատասխան տարածք և հող' իբրև նախորդ որոշմամբ սահմանված ներդրումների ապահովում։
«Սա կարևոր ծրագիր է, որից մենք լուրջ արդյունքներ ենք ակնկալում հայկական այգիների արտադրողականության աճի առումով, որովհետև առաջին անգամ ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվելու, որ մեկ հեկտարից ավելի շատ պտուղ կարողանանք ստանալ։ Այնպես որ, այս փորձը պետք է տարածենք գյուղատնտեսական բոլոր ոլորտներում», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել