HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել են մարտ ամսվանից շահառու ճանաչված արցախցիների աջակցությանը դիմելու գրանցումները

Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել են մարտ ամսվանից շահառու ճանաչված անձանց՝ 40 000 դրամի չափով աջակցությանը դիմելու գրանցումները։

«44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցությանը դիմելու համար շահառու չհանդիսացած՝ հետագայում շահառու ճանաչված անձինք, ինչպես նաև այն շահառուները, ովքեր չեն հասցրել դիմել, կարող են փետրվար ամսվանից սկսած օգտվել դրամական աջակցությունից՝ մինչև ս.թ. մայիսի 5-ը ներառյալ www.statesupport.am կայքում հայտագրվելու միջոցով:

Նրանց համար, ովքեր հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսներից հանդիսանում են շահառու, կրկին գրանցվելու անհրաժեշտություն չկա»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարում՝ Ստեփանակերտը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter