HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը հանդիպել է ՌԴ-ում կալանավորված լրագրող Էվան Գերշկովիչի ծնողներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Ռուսաստանում կալանավորված լրագրող Էվան Գերշկովիչի ծնողների հետ, որին ռուսական իշխանությունները մեղադրում են լրտեսության մեջ։ Այդ մասին գրում է The Washington Post-ը։ 

Ոչ պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի բացումից առաջ, որն ամեն տարի անց է կացվում Վաշինգտոնի Hilton հյուրանոցում։ Նախագահն ու նրա կինը՝ Ջիլ Բայդենը, առանձին շփվել են Գերշկովիչի ծնողների հետ։ Նրանց խոսակցության բովանդակությունը չի նշվում։ 

Ընթրիքից առաջ, հյուրերին իր ուղերձում Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ամեն օր աշխատում է, որպեսզի հասնի լրագրողի ազատ արձակմանը» ու մտադիր է օգտագործել «բոլոր հնարավորություններն ու միջոցները նրան տուն վերադարձնելու համար»։

Ընթրիքի հյուրերի թվում են եղել նաև Ալեքսեյ Նավալնու կինը՝ Յուլիան ու դուստրը՝ Դարյան, ինչպես նաև՝ բասկետբոլիստուհի Բրիթնի Գրայները։

ԱՄՆ պետքարտուղարությունը Գերշկովիչին շնորհել է «անիրավաչափ ձերբակալվածի» կարգավիճակ, ինչը հնարավորություն է ստեղծում նրա փոխանակման համար։ Գործին ծանոթ աղբյուրներից մեկը«Медуза»-ին հայտնել է, որ ԱՄՆ-ում կալանավորված ռուսաստանցիներից մեկի հետ փոխանակման հույս ունեն նաև լրագրողի փաստաբանները։

Գերշկովիչի ազատ արձակման օգտին հանդես են եկել ամերիկյան խոշոր լրատվաիջոցները, ինչպես նաև՝ Մոսկվայում աշխատող միջազգային լրագրողները։

Գերշկովիչին մարտի 29-ին Եկատերինբուրգում ձերբակալել էին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները՝ «լրտեսության» կասկածանքով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ լրագրողը հետաքրքրվում էր «Վագներ» մասնավոր զինվորական կազմակերպության նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքով և այցելել էր Նիժնի Տագիլ, որտեղ տեղակայված է «Уралвагонзавод»-ի արտադրությունը։ Հաջորդ օրը Մոսկվայի դատարանը տվել էր լրագրողի ձերբակալման օրդերը։

Bloomberg գործակալության աղբյուրները հայտնել են, որ լրագրողի ձերբակալման նախաձեռնությունը ռուսական հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներինն է։ Գործակալությունը վստահ է, որ լրագրողի ձերբակալման վերջնական որոշումն ընդունել է անձամբ Վլադիմիր Պուտինը։ Կրեմլում այս տեղեկությունը հերքել էին։

Լուսանկարը՝ Saul Loeb / AFP / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter