HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ՊՆ-ն նոր փոխնախարար ունի

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալի պաշտոնում նշանակվել է Ալեքսեյ Կուզմենկովը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ռոսգվարդիայի փոխհրամանատարի պաշտոնը։ Այդ մասին հայտնել է ռուսական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Մինչև վերջերս այդ պաշտոնը զբաղեցնում էր Միխայիլ Միզինցևը, որը նշանակվել էր 2022 թվականի սեպտեմբերին։

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ չի նշում, թե ինչու է Միզինցևը հեռացվել այդ պաշտոնից։

Ալեքսեյ Կուզմենկովը 2019 թվականից զբաղեցնում էր Ռոսգվարդիայի փոխհրամանատարի պաշտոնը։ Մինչ այդ նա պատասխանատու էր Հարավային զինվորական օկրուգի նյութատեխնիկական ապահովման համար՝ զբաղեցնելով օկրուգի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Տելեգրամի ռուսական տիրույթում Միզինցևի հեռացման մասին լուրերը հայտնվել էին դեռևս ապրիլի 27-ին։ Ռազմական բլոգեր Ալեքսանդր Սլադկովը, որն առաջիններից մեկն էր գրել հեռացման մասին, հայտարարել է, որ առաջիկայում ՌԴ պաշտպանության նախարարությունում անհրաժեշտ է սպասել այլ հեռացումների ևս, քանի որ «ուժային բլոկի ներսում ընթանում է պայքարի անպատեհ սրում»։

Լուսանկարը՝ ՌԴ պետդումայի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter