HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի տարածքում մայիսի 1-ի ցերեկը, 2-3-ին շրջանների զգալի մասում, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի կանխատեսումներով՝ մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 4-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter