HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը վստահ է, որ կհաղթի նախագահական ընտրություններում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ կհաղթի մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում։ 

«Մենք մայիսի 14-ին գնում ենք հաղթանակի, այդ մասին մեզ ասում են հրապարակներից եկող տվյալները։ Սոցիոլոգիական հարցումների համաձայն էլ մենք առաջատարն ենք»,- TACC գործակալության փոխանցմամբ՝ TRT TÜRK հեռուստաընկերության եթերում հայտարարել է Էրդողանը՝ նկատի ունենալով նաև իր առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը։

Էրդողանը և թուրքական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ըստ կանխատեսումների, նախագահական ընտրություններում հիմնական մրցակիցներն են։

Թուրք քաղաքագետներն, այդուհանդերձ, չեն բացառում ընտրություններում երկրորդ փուլի հավանականությունը, քանի որ հանրային կարծիքի հարցումների համաձայն՝ ակնհայտ առաջատար չկա։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է հավաքի ձայների առնվազն 50 %-ը՝ գումարած 1 ձայն։ 

Բազմաթիվ փորձագետներ այդպիսի ելքը քիչ հավանական են համարում։ Նման սցենարի պարագայում ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։ Այդ ժամանակ ընտրությունների հաղթող կճանաչվի այն թեկնածուն, որն առավել շատ թվով ձայներ կստանա։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter