
Մեքսիկայում ավտոբուսն ընկել է ձորը. կա 18 զոհ
Մեքսիկայի արևմուտքում գտնվող Նայարիտ նահանգում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը ընկել է ձորը, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ, ևս 33-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Коммерсант-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է տեղի դատախազությունը։
Ինչպես հայտնել են ոստիկանությունում, պատահարը տեղի է ունեցել ապրիլի 29-ի երեկոյան։ Զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը Գվադալախարա քաղաքից շարժվում էր Ռինկոն դե Գուայաբիտոս, երբ ընկել է 15 մետր խորությամբ ձորը։
Ոստիկանությունը հայտնաբերել է 7 տղամարդու ու 11 կնոջ մարմին։ Նրանց դիակները դեռևս չեն նույնականացվել։ Նայարիտի անվտանգության և բնակչության պաշտպանության հարցերով նահանգային նախարարը հայտարարել է, որ մեքսիկական իշխանությունները որոնում են զոհվածների հարազատներին։ Տուժածների թվում կան 6 և 3 տարեկան մի քանի երեխաներ, նրանք հոսպիտալացվել են։
Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառը եղել է ավտոբուսի մեխանիկական անսարքությունը։ Թե կոնկրետը ինչը, լրատվամիջոցները չեն փոխանցում։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել