
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
մայիսի 3-ին կմեկնի Անկարա՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական
համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին
նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին
եւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնում է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել