HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Wizz Air ավիաընկերությունն ընդլայնում է դեպի Հայաստան իրականացվող չվերթերը

Այսօր՝ մայիսի 2-ին, դեպի Հայաստան իրականացվող նոր ուղղությունների ընդլայնման կապակցությամբ Wizz Air ավիաընկերությունը հրավիրել էր մամուլի ասուլիս: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ լրատվական բաժնից։

«Ավիաընկերության ներկայացուցիչ Վալերիա Բրագարենկոն անդրադարձավ բյուջետային ավիաընկերության բիզնես մոդելին, հայկական շուկայում ավիաընկերության առաջիկա գործունեությանը, ինչպես նաև Wizz Air-ի նոր երթուղիների գործարկման ազդեցությանը հայկական զբոսաշրջության ոլորտի վրա:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, ով ողջունեց ավիաընկերության հետ շարունակական համագործակցությունը, ինչն ավելի շատ զբոսաշրջիկների հնարավորություն կտա բացահայտելու Հայաստանը:   

Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 30-ին ավիաընկերությունը մեկնարկել է 2 նոր ուղղություն՝ դեպի Սոֆիա (յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի) և Դորտմունդ (յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի):

Իսկ 2023թ. հունիսի 26-ից մեկնարկում են Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter