HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձին փաստաբանը փոխանցել է արգելված իրեր

Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները տեղեկություն էին ստացել այն մասին, որ կալանավորված անձ Հ. Մ.-ի հետ տեսակցության ընթացքում վերջինիս փաստաբանը նրան է փոխանցելու արգելված իրեր: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից։

«Տեղեկության իսկությունը ստուգելու նպատակով ապրիլի 30-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, նշյալ կալանավորված անձը փաստաբան Ն. Մ.-ի հետ տեսակցության ավարտից հետո մետաղորսիչ սարքի միջոցով ենթարկվել է անձնական զննության:  Զննության արդյունքում Հ.Մ.-ի սպորտային համազգեստի գրպանից հայտնաբերվել են բջջային հեռախոս և բջջային հեռախոսի լիցքավորման սարք, իսկ ձեռքի թղթապանակից՝ 2 բջջային հեռախոս, USB լար և wi-fi սարք:

Կալանավորված անձ Հ.Մ.-ն գրավոր հայտնել է, որ նշված արգելված իրերն իր խնդրանքով հիմնարկ է բերել և իրեն փոխանցել փաստաբանը: 

Նախաձեռնվել է համապատասխան վարույթ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter