HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթաթոշակների հնարավորություն՝ Սաուդյան Արաբիայի բուհերում

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի Թագավորության (ՍԱԹ) կրթության նախարարությունը Հայաստանին տրամադրում է հինգ կրթաթոշակային տեղ՝ 2023-2024 ուսումնական տարում ՍԱԹ բուհերում բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու, ինչպես նաև արաբերեն լեզվի դասընթացին մասնակցելու համար:

Ծրագրի շրջանակում տրվում են ամբողջական կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակային տեղեր և վճարովի տեղեր՝ ՍԱԹ-ում գործող քսաներկու բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Կրթաթոշակային ծրագրի շրջանակում դիմորդները կարող են բարձրագույն կամ հետբուհական կրթություն ստանալ հետևյալ մասնագիտություններով՝
1. Քաղաքագիտություն
2. Իրավունք
3. Մանկավարժություն
4. Բիզնեսի կառավարում
5. Տնտեսագիտություն
6. Ճարտարագիտություն և բնական գիտություններ
7. Համակարգչային գիտություններ
8. Գյուղատնտեսություն
9. Շարիաթ և արաբերեն լեզվի դասավանդում
10. Լրագրություն

Հումանիտար մասնագիտություններով ուսումնառությունն իրականացվելու է արաբերենով, բնագիտական մասնագիտություններով՝ անգլերենով:

Բակալավրի կրթական ծրագրին և արաբերեն լեզվի դասընթացին կարող են դիմել 17-25 տարեկան, մագիստրոսական կրթական ծրագրին՝ մինչև 30 տարեկան, իսկ ասպիրանտուրայի կրթական ծրագրին՝ մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները:

Ընդունելությունն իրականացվելու է մրցութային կարգով ՍԱԹ-ի կողմից՝ դիմորդների միջին որակական գնահատականի հիման վրա՝ համաձայն յուրաքանչյուր համալսարանի հատկացրած տեղերի և ներքին կանոնադրության:

Կրթաթոշակային ծրագրին դիմել ցանկացողները պետք է գրանցվեն ՍԱԹ կրթության նախարարության «Սովորիր Սաուդյան Արաբիայում» առցանց հարթակում և այդ մասին տեղեկացնեն ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչությանը (հեռ.՝ +374 10599646):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter