HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է ռուս հայտնի մոդելավորող Վալենտին Յուդաշկինը

59 տարեկանում մահացել է ռուս հայտնի մոդելավորող, դիզայներ, համաշխարհային նորաձեւության ճանաչված վարպետ Վալենտին Յուդաշկինը։ Այս մասին հայտնում է ռուսական Առաջին ալիքը։ Նրա հանդերձանքները կրել են շոու բիզնեսի, թատրոնի ու կինոյի աստղերը, իսկ շոուները միշտ մեծ ուշադրություն են գրավել։ Վերջին տարիներին նա պայքարում էր ծանր հիվանդության՝ քաղցկեղի դեմ։

Վալենտին Յուդաշկինը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվայի մարզի Բակովկա ավանում։

Դիզայներն իր առաջին հավաքածուն ստեղծել է 1987 թվականին։

Յուդաշկինը իսկական հաջողության է հասել «Ֆաբերժե» (1991) հավաքածուի շնորհիվ, որը ցուցադրվել է Փարիզում՝ Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում։

Հանրությունը ոգևորությամբ է ընդունել Ֆաբերժեի ձվերի զգեստները։ Այդ զգեստներից մեկը հետագայում փոխանցվել է Լուվրին։

1994 թվականին բրենդը թողարկել է «pret-a-porte» առաջին հավաքածուն։

1995 թվականին կայացել է բրենդի առաջին օծանելիքի շնորհանդեսը։

1996 թվականին «Valentin Yudashkin» նորաձևության տունը ստացել է Փարիզի բարձր նորաձևության սինդիկատի թղթակից-անդամի կարգավիճակ։

1997 թվականին Մոսկվայում բացվել է «Valentin Yudashkin» առաջին բուտիկը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ ապրիլի 30-ին, 86 տարեկանում մահացել էր ռուս լեգենդար մոդելավորող Վյաչեսլավ Զայցևը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter