HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Կիպրոսում է

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Ռուստամ Բաքոյանը, Արուսյակ Մանավազյանը, Կարեն Համբարձումյանն ու Հայկ Ցիրունյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել են երկրի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ:

ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Կիպրոսի Հանրապետության նախագահը չափազանց բարձր է գնահատել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ եղբայրական հարաբերությունները: Փոխադարձաբար ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակը, եւ քննարկվել են դրանք խորացնելու նոր հեռանկարները: Պատվիրակությունը Կիպրոսի Հանրապետության նախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու հարցը:

Կողմերը քննարկել են Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը, առկա մարտահրավերները եւ դրանց լուծման ուղիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter