HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը:

Բոլոր հայտերն ընդունվում են առցանց՝ https://assf-2024.scs.am/ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին: Գրանցման վերջնաժամկետն է՝ 2023 թվականի դեկտեմբերի 3-ը:

Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

««Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 2 աշակերտ)՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագիծը և արդյունքները ներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում:

Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների ներկայացրած հետազոտական նախագծերը կգնահատի մասնագիտական հանձնաժողովը: Եզրափակիչ փուլին կորոշվի յուրաքանչյուր անվանակարգի «Լավագույն նախագիծ» մրցանակը, միջազգային գիտատեխնիկական փառատոներին մասնակցող նախագծերը: Նախատեսված են այլ խրախուսական մրցանակներ:

«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» տեղեկատվական օրերի, հանդիպումների և միջոցառումների մասին տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք նամակ ուղարկել [email protected] էլ․ փոստին՝ նշելով ուսումնական հաստատության անվանումը և նամակի նպատակը։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել [email protected] էլ․ փոստին կամ զանգահարել (+374 10) 599-620 հեռախոսահամարով»,-նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter