Դեսպաններն այցելել են Սիվիլիթաս
Սիվիլիթաս հիմնադրամում այսօր հյուրընկալվել էին Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի, Եվրոպական Միության երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի դեսպանները: Նույն օրը Սիվիլիթաս էր այցելել նաև Եվրոպական Միության դեսպանը:
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը դեսպաններին ներկայացրեց հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ սկսված քաղաքական արշավի մանրամասները: Դեսպաններին ներկայացվեցին Հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրները և ծախսերը, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել