HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Արշակյանը հարց է ուղղել գլխավոր դատախազին՝ Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի գործերի քննության ընթացքի մասին

Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հարց է ուղղել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի գործերի քննության ընթացքի մասին։

«Հատկապես կարևորեցի նաև ապօրինի ծագման գույքի և միջոցների բռնագանձման հարցը` մատնանշելով, որ պաշտոնատար անձանց և իրենց ընտանիքների կողմից պետական սեփականության համատարած յուրացումները՝ այգիների, պետական շենքերի, հողերի սեփականաշնորհումները, համակարգային բնույթ են կրել և անհրաժեշտություն կա լայնածավալ միջոցներ ձեռնարկելու ապօրինի ծագման գույքն ու միջոցները Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու առումով։

Գլխավոր դատախազի հաղորդման ընթացքում Աննա Վարդապետյանը ներկայացրեց նաև, որ տասնյակ միլիոնավոր դոլարների անշարժ ու շարժական գույքի, միջոցների մասով այս պահին դատարաններում գործեր, որոշ դեպքերում նաև վերադարձված միջոցներ կան»,- իր ֆեյսբուքյան էջի գրառման մեջ նշել է Հակոբ Արշակյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter