HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է պարոն Բերտրանի այցը և օրերս Վայոց ձորի մարզի հետ համագործակցության զարգացման փաստաթուղթ ստորագրելու փաստը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնմանը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է ֆրանսիական կողմի օժանդակությունը Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:

Քսավիե Բերտրանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ ունեն Վայոց ձորի մարզի հետ կապերն ընդլայնելու հստակ ծրագրեր տարբեր ոլորտներում: Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահն իր տպավորություններով է կիսվել Վայոց ձորի մարզ, այդ թվում՝ Ջերմուկ կատարած այցից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter