HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը հույս ունի, որ Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններում առաջընթաց կլինի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունները կբերեն «գոնե տեսանելի առաջընթացի»։ Այդ մասին նա հայտարարել է Շուշիում ընթացող համաժողովի ժամանակ։

«Հույս ունեմ, որ Վաշինգտոնում բանակցությունները եթե ոչ արդյունքներ, ապա գոնե տեսանելի առաջընթաց կբերեն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի տեքստում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներառման ցանկացած փորձ կարող է «հակաարդյունավետ» լինել։ Ալիևը հույս է հայտնել, որ «Հայաստանը կցուցաբերի կառուցողականություն»։ «Եթե ոչ, ապա մենք չենք պլանավորում որևէ այլ միջոց, բացի դիվանագիտականից։ Դա բավական է։ Այդ իսկ պատճառով չի լինի ոչ մի խաղաղություն, ոչ մի հաղորդակցություն, և նրանք դարձյալ կմեկուսացվեն»,- հավելել է նա։

Դարձյալ խոսելով խաղաղության մասին՝ Ալիևը ասել է, որ «եթե Հայաստանը խաղաղություն չի ուզում, ապա դա չի լինի»։ «Կան երկրներ, որոնք խաղաղության պայմանագիր չեն ստորագրել։ Մենք դա գիտենք պատմությունից, բայց դա լավ չի լինի ո՛չ Հայաստանի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ էլ, իհարկե, Ադրբեջանի համար։ Այդ պատճառով մենք դեռ հույս ունենք, որ նրանք խոհեմություն կդրսևորեն ու չեն դիմի նույն մարտավարությանը, որն օգտագործել են բռնազավթման ժամանակ, նախկին Մինսկի խմբի ժամանակ»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը։

Հիշեցնենք, որ այս օրերին Վաշինգտոնում բանակցություններ են վարում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բանակցություններն ընթանում են ամերիկյան հովանու ներքո։ Բանակցությունների առաջին օրը, որը կայացել է մայիսի 1-ին, մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Օրակարգում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցն է։ Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկում կողմերը, որևէ մանրամասն մինչ այս պահը հայտնի չէ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter