HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլի պնդմամբ՝ ուկրաինական դրոնները Մոսկվայում հարձակվել են Պուտինի նստավայրի վրա

Մայիսի 3-ի գիշերը երկու դրոն փորձել են հարձակվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլում գտնվող նստավայրի վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։ Վերջինս պատասխանատվությունը դրել է ուկրաինական կողմի վրա։

Ռուսական կողմի պնդմամբ՝ «զինվորականների ու հատուկ ծառայությունների մասնագետների ժամանակին ձեռնարկած գործողությունների հետևանքով» դրոնները դուրս են բերվել շարքից։ Սոցիալական ցանցերում հրապարակվել են ենթադրյալ հարձակման կադրերը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դրոնների ենթադրյալ հարձակման ժամանակ Պուտինը Կրեմլում չի եղել։ Մայիսի 3-ին նա աշխատում է Մերձմոսկվայում գտնվող Նովո Օգարյովոյի նստավայրում։

«Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել պատասխան գործողություններ այնտեղ և այն ժամանակ, որտեղ և երբ ճիշտ կհամարի»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Տեղացիները հայտնել են, որ նախորդ գիշեր Կրեմլի շրջանում երկու պայթյուն է հնչել։ Պայթյուններից հետո բնակիչները Կրեմլի պատի մոտ լապտերներով մարդկանց են տեսել։ Կրեմլի ու մերձափնյա գոտու լուսավորությունն անջատվել է։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պատահարից հետո հայտարարել է, որ Մոսկվայում այսօրվանից կարգելվի անօդաչուների արձակումը, «բացառությամբ այն անօդաչուների, որոնք կիրառվում են պետական իշխանության մարմինների որոշմամբ»։

Լուսանկարը՝ Shutterstock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter