HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան արձագանքել է Կրեմլի վրա հարձակման մեղադրանքներին

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը լրատվամիջոցներին հայտարարել է, որ Ուկրաինան չի հարձակվում օտար տարածքների վրա։ Այդ մասին գրում է Meduza-ն։

«Մենք տեղեկատվություն չունենք Կրեմլի վրա, այսպես կոչված, գիշերային հարձակումների մասին։ Բայց, ինչպես բազմիցս հայտարարել է նախագահ Զելենսկին, առկա ողջ ուժերն ու միջոցներն Ուկրաինան ուղղում է սեփական տարածքների ազատագրմանը, այլ ոչ օտարների վրա հարձակմանը»,- հայտարարել է Նիկիֆորովը։

Նա նաև մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը, որը Կրեմլի վրա դրոնների հարձակումն անվանել էր «ահաբեկչություն»։ «Ահաբեկչությունը դա Դնեպրում և Ումանում բնակելի շենքերի ավերված շքամուտքերն են կամ էլ Կրամատորսկում հրթիռակոծված կայարանն ու բազմաթիվ այլ ողբերգություններ։ Իսկ այն, ինչ տեղի է ունեցել Մոսկվայում, մայիսի 9-ից առաջ իրավիճակի ակնհայտ լարում է։ Կանխատեսելի քայլ մեր հակառակորդների կողմից»,- հայտարարել է ուկրաինացի պաշտոնյան։

Հիշեցնենք՝ այսօր Կրեմլը հայտարարեց, որ մայիսի 3-ի գիշերը երկու դրոն փորձել են հարձակվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլում գտնվող նստավայրի վրա։ Դրա պատասխանատվությունը Կրեմլը դրել էր ուկրաինական կողմի վրա։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ դրոնների ենթադրյալ հարձակման ժամանակ Պուտինը Կրեմլում չի եղել։ Մայիսի 3-ին նա աշխատում է Մերձմոսկվայում գտնվող Նովո Օգարյովոյի նստավայրում։

«Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել պատասխան գործողություններ այնտեղ և այն ժամանակ, որտեղ և երբ ճիշտ կհամարի»,- ասված էր Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունում։

Լուսանկարը՝ zn.ua-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter