HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զախարովան հրաժարվել է Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները մեկնաբանելուց

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, հրաժարվել է այս օրերին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունները մեկնաբանելուց։ Վերջինիս խոսքով՝ մեկնաբանություն պետք է ստանալ մասնակից կողմերից։

«Հայ-ադրբեջանական հայտնի բանակցությունները անցկացվում են մեկ այլ երկրի մասնակցությամբ, այլ ոչ Ռուսաստանի։ Համապատասխանաբար այդ բանակցությունների ժամանակ գործընթացների մասին անհրաժեշտ է հետաքրքրվել անմիջական մասնակիցներից»,- հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ բանակցությունների ավարտից հետո կողմերը կհայտնեն իրենց դիրքորոշումը, որից հետո ռուսական կողմը կկարողանա դա մեկնաբանել։ 

Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրագործման օգտին։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացման հեռանկարներին, մենք արդեն խոսել ենք այդ մասին։ Հանդիպման ժամկետների մասին մենք ավելի ուշ կհայտնենք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այս օրերին Վաշինգտոնում բանակցություններ են վարում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բանակցություններն ընթանում են ամերիկյան հովանու ներքո։ Բանակցությունների առաջին օրը, որը կայացել է մայիսի 1-ին, մասնակցել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Օրակարգում երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցն է։ Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկում կողմերը, որևէ մանրամասն մինչ այս պահը հայտնի չէ։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter