HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փաշինյան. «Մադրիդյան սկզբունքներով Հայաստանն արդեն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի՝ հարաբերությունների կարգավորման ռուսական կողմի առաջարկներից: Դրանցից մեկն այն է, որ Արցախի կարգավիճակի հարցի քննարկումները թողնվում էին անորոշ ապագային կամ պահպանվում էր ստատուս-քվոն:

Պատգամավորը, հղում անելով ընդդիմադիրներին, նշեց, թե կա տեսակետ, որ հայկական կողմն ընդունել է և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի առաջարկները, որից ստացվում է՝ մերժել ռուսական առաջարկը՝ հակասությունների պատճառով:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արևմուտքից առաջարկ չի ստացվել, Ռուսաստանը՝ առաջարկ ներկայացրել է, որն ընդունել են: Փաշինյանն ասաց, որ 2022թ. հոկտեմբերին՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ այդ մասին նույնիսկ հրապարակային խոսել է:

Ըստ վարչապետի՝ Պրահայի հարթակում վերահաստատել են երկրների տարածքային ամբողջականությանը վերաբերող մասը, քանի որ սկզբունքորեն չի էլ քննարկվել հարց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում:

Պատգամավոր Մինասյանը նշեց, որ հակասությունը հենց այդտեղ են տեսնում ընդդիմադիրները՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թե Արցախի կարգավիճակի հարցը հետաձգել:

Փաշինյանը նշեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը միշտ ընդունված է եղել: Ըստ Փաշինյանի՝ Մադրիդյան սկզբունքներով Հայաստանն արդեն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Հիմա ասում են՝ բա ինքնորոշու՞մը: Ինքնորոշման պրոբլեմատիկայի մասին էլ անընդհատ խոսում ենք, ասում ենք: Այդ թեմաններն անընդհատ քննարկել են»,- ասում է Փաշինյանը՝ հավելելով, որ մեծ աղմուկ է բարձրացվում, սակայն դետալների մասին խոսակցություն չի գնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter