HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում և Լոռիում՝ օդում սպասվում է 0-5 աստիճան ցուրտ, որը կուղեկցվի ձյան տեղումներով։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ին, 8-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Մայիսի 4-ին, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում մայիսի 7-ին, 8-ին շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը և 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

Մայիսի 4-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Մայիսի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 4-ի ցերեկը, 5-ին, 6-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter