
Սերբիայում զինված դպրոցականը կրակահերթ է բացել. կա 9 զոհ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի Վրաչար շրջանի դպրոցներից մեկում 14-ամյա դպրոցականը կրակահերթ է բացել։ Սերբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զինված աշակերտը մտել է դասարան, որտեղ ընթանում էր պատմության դասը և կրակ բացել։ Կրակահերթը շարունակվել է մոտ 5 րոպե։
B92-ը գրում է, որ զոհվել է 8 դպրոցական, ինչպես նաև պահակներից մեկը։ Վիրավորվել է 9 մարդ, բոլորը՝ դպրոցահասակ։ Novosti.rs-ն էլ գրում է, որ վիրավորներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Կրակ բացած աշակերտը ձերբակալվել է։
Uhapšen, Kosta K. ( 14 ), kako prenose mediji pic.twitter.com/qQT1PknP34
— black & white (@bianconerobgd) May 3, 2023
Սերբական լրատվամիջոցները գրում են, որ հարձակում գործած աշակերտը գերազանցիկ է եղել։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա որոշել է վրեժ լուծել պատմության ուսուցչից այն բանից հետո, երբ անբավարար գնահատական է ստացել։ Որոշ պարբերականներ էլ պնդում են, որ յոթերորդ դասարանցին եղել է թմրանյութերի ազդեցության տակ։ Նրա ծնողները բուժաշխատողներ են։
Լուսանկարը՝ theaustralian.com.au-ից
Մեկնաբանել