
Ալյուրի գնի նվազումը պայմանավորված է եղել ներկրվող ցորենի գնի նվազմամբ․ ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հանձնաժողովն ուսումնասիրել է ցորենի և այլուրի շուկաներում 2022 թվականի ապրիլից մինչ 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնային փոփոխությունները:
«Հանձնաժողովը պարզել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում ալյուրի գնի նվազումը համարժեք է եղել ներկրվող ցորենի գնի նվազմանը: Մասնավորապես ներկրված 1 կգ ցորենն առավելագույնը նվազել է 79 դրամով, ինչը համարժեք է 1 կգ ալյուրի ինքնարժեքի 63.2 դրամ փոփոխությանը՝ հաշվի առնելով, որ ցորենի գինը կազմում է ալյուրի ինքնարժեքի 80 տոկոսը»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել