HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասեր

Մայիսի 4-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։ 

Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ: 

Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին: 

Նախարար Պապիկյանն այցելել է նաև առաջնագիծ, հետևել ինժեներական, դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter