HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը երկու ընկերության կազատի մաքսատուրքերից

Կառավարության որոշմամբ «Էլիտ-շեն» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել բետոնե բլոկների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Աբովյանում՝ իրականացնելով 65-70 մլն դրամի կապիտալ ներդրում։

Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 60 նոր աշխատատեղ՝ մինչև 250-300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23.1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.3 մլն դրամ։

Ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից կօգտվի նաև «Սի Էն Սի Մետալ Մանուֆակթուրինգ» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել մետաղների մեխանիկական մշակման համար՝ թվածրագրային հաստոցների միջոցով։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում՝ իրականացնելով 76.8 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Արդյունքում նախատեսվում է ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ մինչև 210 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 76.8 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4.9 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter