HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». մեկնում է Հնդկաստա՞ն

«ՉԻ» տեղեկություններով՝ մոտ օրերս գործնական այցով պատրաստվում է Հնդկաստան մեկնել ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը: Բանից պարզվում է` ՀՀ-ում ընդամենը մեկ երկաթի հանք ունեցող Այվազյանը ձեռնամուխ է եղել հանքարդյունաբերության ոլորտում նորարարություններ մտցնել նաեւ հնդիկ բարեկամների միջոցով:

Խորհրդարանականների շրջանում տարածված լուրերի համաձայն՝ բիզնես դաշտում առավելագույն ճարպկություն ցուցաբերած սույն պատգամավորը հաջողեցրել է Հնդկաստանում շփումների մեջ մտնել տեղի խոշորագույն մեծահարուստների հետ, որոնք պարտրաստակամություն են հայտնել  հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ-ում մեծ գումարներ ներդնել:

Սակայն այս խոսակցությունների համատեքստում Այվազյանի գործերին քիչ թե շատ տեղյակ շրջանակները նշում են նաեւ, որ Այվազյանը դեռեւս դանդաղում է նախկին պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերելու, քանի որ այդ առթիվ նա իր պատճառներն ունի:

Բանն այն է, որ Այվազյանը նախ սպասում է ՀՀ կառավարության վերջնական կազմի ձեւավորմանը, երկրորդ` Այվազյանի հեռահար ծրագրերը շատ ավելի հարթ կարող էին ընթանալ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու դեպքում: Թեեւ չի բացառվում, որ Այվազյանն իրեն ձեռնտու պայմաններով կարողանա ընդհանուր հայտարարի գալ նաեւ ներկայիս կառավարության հետ:

Մեկնաբանություններ (1)

TEVOS
TXA JAN MENAK TE CHE SEVILITASI OR@ K@NKNES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter