
Fly Arystan ավիաընկերությունը վերսկսել է Ակտաու- Երևան- Ակտաու երթուղով թռիչքները
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտնում է, որ Fly Arystan ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 4-ից վերսկսել է Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայք՝ flyarystan.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել