
«Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին հատկացվել է 85,5 հզր եվրո
Կովկասի բնության հիմնադրամի կողմից Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին հատկացվել է 85.5 հազար եվրո, որից, համապատասխանաբար, 58 հազարը տրվել է «Դիլիջան» ազգային պարկին, իսկ 27 հազար 500 եվրոն՝ «Արփի լիճ» ազգային պարկին։ Նշված հատկացումները 2023 թվականի առաջին գումարային փոխանցումներն են , որոնք անհրաժեշտ են բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ գործունեությունն ապահովելու համար։ Այս մասին տեղեկացնում է Կովկասի բնության հիմնադրամի մամուլի ծառայությունը։
«CNF-ի կողմից, բացի հատկացված գումարից, «Դիլիջան» ազգային պարկին նվիրաբերվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի միջոցով նաև կիրականացվեն պարկի պահպանության աշխատանքները։
Հիշեցնենք, որ մինչ այս առաջին գումարային օժանդակությունները հատկացվել են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին /142.5 հազար եվրո/ և «Խոսրովի անտառ» պետական արգելոցին /66.5 հազար եվրո/»,-նշված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել