ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է ՆԳՆ «Տիտան» բենզալցակայանի գործունեությունը կասեցնելու համար
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության աշխատակիցները Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա վերահսկողություն են իրականացրել Երևանի Հրաչյա Քոչար-Վ․ Փափազյան փողոցների խաչմերուկում գտնվող «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը։
«Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ բենզալցակայանը շահագործող ըկերության տնօրենը չի կատարել ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից 2022թ․ նոյեմբերին տրված կարգադրագրի՝ բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջը և շարունակել է շահագործել նշված հասցեում գտնվող բենզալցակայանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտնաբերված խախտումները չվերացնելու պարագայում օբյեկտի հետագա շահագործումն անմիջական և ուղղակի սպառնալիք է ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը փոխօգնության նպատակով դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարությանը՝ բենզալցակայանի փաստացի գործունեությունը կասեցնելուն օժանդակելու համար»,-նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ «Հետքը» անդրադարձել էր «Տիտան» բենզալցակայանի ապօրինի գործունեությանը։
- Պետական կառույցները չեն կարողանում փակել ապօրինի գործող բենզալցակայանը
- Ապօրինի գործող բենզալցակայանը չփակելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել