HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Մենք բոլորս այստեղ կուզենայինք այլ Վլադիմիրի տեսնել». Զելենսկին ելույթ է ունեցել Հաագայի դատարանում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը՝ մայիսի 4-ին, ժամանել է Նիդերլանդներ, այցելել Հաագա քաղաք, որտեղ գտնվում է Միջազգային քրեական դատարանը։

Հաագա Զելենսկու այցը, որտեղ բացի Միջազգային քրեական դատարանից, գտնվում է նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանը, տեղի է ունենում նախօրեին նրա այն հայտարարությունից հետո, որ ուկրաինական ուժերը կապ չունեն Կրեմլի վրա անօդաչուների հարձակման հետ։

Միջազգային քրեական դատարանի աշխատակիցները Զելենսկու այցի կապակցությամբ շենքի մոտ պարզել են Ուկրաինայի դրոշը։ «Մենք բոլորս այստեղ՝ Հաագայում, կուզենայինք տեսնել մեկ այլ Վլադիմիրի»,- հայտարարել է Զելենսկին իր «Չկա խաղաղություն առանց արդարության» վերնագրով ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահն արժանի է նրան, որ «դատապարտվի իր հանցավոր գործողությունների համար»։ «Ես վստահ եմ, որ մենք կտեսնենք դա, հենց որ հաղթենք, և մենք կհաղթենք»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։

Զելենսկին իր ելույթում հիշատակել է նաև մալայզիական «Բոինգ» ինքնաթիռի աղետի զոհերին, որը 2014 թվականի հուլիսին խոցվել էր Դոնբասի երկնքում։ Զոհերից շատերը Նիդերլանդների քաղաքացիներ էին։ Հոլանդական դատարանը ապացուցված էր համարել այն հանգամանքը, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական «Бук» համակարգից։

Լուսանկարը՝ Yves Herman/Pool via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter