HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան ունի անհրաժեշտ ամեն ինչ առաջիկա շաբաթներին հակահարձակման համար. Սպիտակ տուն

Ուկրաինան ունի անհրաժեշտ բոլոր միջոցներն առաջիկա շաբաթներին հակահարձակում սկսելու համար։ Այդ մասին հինգշաբթի օրը CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։

Նա նշել է, որ մտադիր չէ հրապարակել տեղեկատվություն, որը վերաբերվում է ուկրաինական հակահարձակման պլանավորմանը։ «Գերագույն հրամանատարը նախագահ Զելենսկին է, և ինքը պետք է որոշի՝ որտեղ և ինչ հանգամանքներում պետք է գործարկվեն իր զինված ուժերը»,- ընդգծել է նա։

«Կարող եմ ասել, որ անկախ նրանից՝ որտեղ, երբ և ինչ ստորաբաժանումներ նա կորոշի գործարկել իր երկրի ներսում հարձակման համար, նա փաստացի ունի գրեթե ողջ անհրաժեշտը, որպեսզի դա անի առաջիկա շաբաթներին և ամիսներին»,- ընդգծել է Քիրբին՝ հիշեցնելով Ուկրաինային Միացյալ Նահանգների կողմից տրամադրված 300 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթի մասին։ 

«Նա ունի 98% ամեն ինչ, ինչն իր ուժերին անհրաժեշտ է գարնանը, առաջիկա շաբաթներին և ամիսներին հարձակողական գործողությունների իրականացման համար»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ամերիկյան իշխանություններն Ուկրաինային են հատկացրել 300 միլիոն ԱՄՆ դոլարի չափով նոր ռազմական օգնության փաթեթ։ Այնտեղ ներառվել են համազարկային կրակի HIMARS ռեակտիվ համակարգի համար սպառազինություն, Hydra 70 հրթիռներ, հրետանային արկեր, հակատանկային համակարգեր։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր, ԱՄՆ-ն Կիևին հատկացրել է 35,7 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն։

Լուսանկարը՝ Libkos/AP Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter