HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերաքննիչ քրեական դատարանի դատավորն ընդդեմ ԲԴԽ-ի

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը վարչական դատարանում վիճարկում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումը՝ իրեն առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից հանելու մասին: Դատավորը պահանջում է վերացնել ԲԴԽ որոշումը և որպես հետևանք, իրեն վերականգնել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում:

Հայցադիմումը վարչական դատարան մուտքագրվել է 2023թ. ապրիլի 26-ին: Մակագրվել է վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին: Հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ տեղեկություն «Դատալեքս»  տեղեկատվական պորտալում հրապարակված չէ:

ԲԴԽ-ն դատավոր Կարեն Մարդանյանին վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից հանելու մասին որոշումը կայացրել է 2023թ. մարտի 13-ին:

Որոշման հիմքն այն է, որ խորհրդակցական սենյակում` բաց քվեարկության արդյունքներով ԲԴԽ-ն համարել է, որ առկա է Դատական օրենսգրքով նախատեսված «այլ հիմքեր»: Օրենքով նախատեսված «այլ հիմքերը» հնարավորություն չի տալիս հասկանալու համար, թե կոնկրետ ինչ պատճառով է դատավորը հանվել ցուցակից:

Նշենք, որ եթե խորհրդակցական սենյակում ԲԴԽ-ն համարում է, որ առկա է հիմքերից մեկը՝ անձը հանվում է համապատասխան ցուցակից: Անձին ցուցակից հանելը արգելք չէ ցուցակում ընդգրկվելու նպատակով կրկին դիմելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter