HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». նախարար չկա

Չնայած նախնական պայմանավորվածությանը` երեկ չի կայացել ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը «Ժողովրդի» հետ զրույցում հայտարարեց, թե նիստը հետաձգվել է որոշ կազմակերպչական, տեխնիկական խնդիրների պատճառով եւ կկայանա այսօր` երեկոյան: Թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, նա չի մանրամասնել: Իսկ ահա «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանին պարզապես չի հաջողվում վերջնականապես կողմնորոշվել կադրերի հարցում:

Նա ցանկանում է միաժամանակ եւ փոքր-ինչ փոփոխություններ կատարել (գոնե 5 նախարարություններում նշանակելով նոր դեմքերի), եւ պահպանել թիմը:

Ինչեւէ, այսօր տեղի կունենա ՀՀԿ-ի գործադիր մարմնի եւ խորհրդի նիստ, որի ժամանակ, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, որեւէ հստակ որոշում չի կայացվելու: Կառավարության կազմը ամբողջությամբ պարզ կլինի շաբաթ օրը:

Բանն այն է, որ Ս. Սարգսյանը վերջնական որոշում չի կայացրել նաեւ ՕԵԿ-ի հարցում. պարզ չէ` նրանց տալո՞ւ է աշխատանքի եւ սոցիալական հարցերի, թե՞ քաղաքաշինության նախարարությունը: Ըստ ամենայնի` երկուշաբթի օրն էլ կառավարությունը կգումարի արտահերթ նիստ:

Մեկնաբանություններ (4)

Mard
Naxagah unenq ashxarh@ chuni!!!!!!!! Iroq vor duq el giteq te vor naxararnerin e poxelu, nranq XAYTARAKUM en mer erkir@!!!
Kar
itarberutiun mi sharq HHK-akanneri MER NAXAGAN shat XELACI ev CHISH MARD E!!!! 1000 mardu xelq uni!!!!!!!!!!!
VVK YEREVANCI
MALADEC!!!!!!!!!
Hay
inch inch bayc bnapahpanutian naxarari petqa poxel. ira nshanakumic heto bnutian vichak@ ktruk vataracav!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter