HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տելեգրամով թմրանյութի իրացման դեպք է բացահայտվել․ ոստիկանություն

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մի երևանցի տելեգրամյան ալիքներից մեկով թմրամիջոց է իրացնում։ Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տվյալները ստուգվել ու հաստատվել են։

«Ապրիլի 28-ին քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 29-ամյա 2 երիտասարդի։ 28-ամյա երևանցին հայտնել է, որ Տելեգրամ ալիքի միջոցով մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել։

Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 14 գրամից ավելի քաշով։ Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երևանցու նկատմաբ կիրառվել է կալանք, իսկ 29-ամյա գյումրեցու նկատմամբ՝ տնային կալանք։ Հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter