HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսման վարձի փոխհատուցում կտրամադրվի Արցախյան պատերազմի մասնակիցների հերթական խմբին

Կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներից կփոխհատուցի 2020 թ. Արցախյան պատերազմի այն մասնակիցների ուսման վարձը, որոնք ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2008-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում ուսման վարձի միանվագ փոխհատուցում չեն ստացել:

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ Կառավարության նիստում որոշում է կայացվել 16 մլն 344 հազար դրամ հատկացնել  59 ուսանողի 1 կիսամյակի ուսման վարձի միանվագ փոխհատուցման համար:

Ուսման վարձի միանվագ փոխհատուցում կտրամադրվի բուհերի վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դրությամբ ընդգրկված են եղել բուհի ուսանողական համակազմում:

Փոխատուցումը կտրամադրվի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացրած ցուցակների հիման վրա։

Վերոնշյալ խմբերի շահառուներին ուսման վարձի փոխհատուցում տրամադրվել է նաև 2021 և 2022 թվականներին: 2021 թվականին ուսման վարձի փոխհատուցում ստացել է 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1 մլրդ 595 մլն 930 հազար դրամ, իսկ 2022 թվականին՝ 1613 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 382 մլն 307 հազար դրամ:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter