HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլում չեն բացառում հաջորդ շաբաթ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հաջորդ շաբաթ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին հարցին, հայտարարել է, որ քննարկվում են «կոնկրետ պլաններ»։

«Դեռևս առաջ չենք ընկնի։ Կոնկրետ պլաններ քննարկվում են։ Այն բանից հետո, երբ այդ քննարկումը կեզրափակվի, մենք համապատասխան հայտարարություն կանենք։ Հիմա դա վաղաժամ ենք համարում»,- լրագրողներին հայտնել է Պեսկովը։

Նախօրեին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Նա վերջին անգամ ՌԴ էր մեկնել 2022 թվականի դեկտեմբերի վերջին։ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել էր ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որի շրջանակում եռակողմ զրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Լուսանկարը՝ Sputnik / POOL

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter