HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վագներականները լքում են Բախմուտը

«Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ «արկերի սովի» պատճառով խմբավորումը մայիսի 10-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքում իր դիրքերը կհանձնի ՌԴ պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին և խմբավորման մնացած ուժերին դուրս կբերի թիկունքային ճամբարներ։ Ուղերձը հրապարակվել է ռուսաստանցի գործարարի մամուլի ծառայության տելեգրամյան ալիքում։

Նրա խոսքով՝ «սպառազինության բացակայության պայմաններում վարձկանները դատապարտված են անհիմն մահվան»։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Բախմուտում իմ տղաները առանց սպառազինության կորուստներ չեն ունենա։ Այդ իսկ պատճառով մայիսի 10-ից մենք դուրս ենք գալիս Բախմուտ բնակավայրից։ 45-ից մեզ մնացել է վերցնելու երկու ու մի փոքր ավել կիլոմետր։ Բայց եթե դուք չեք ուզում Բախմուտի գրավման հաղթանակը նվիրել ռուսաստանցիներին, դա ձեր խնդիրն է»,- հայտարարել է Պրիգոժինը։

Նրա խոսքով՝ մայիսի 1-ից ՌԴ ՊՆ-ն իր վարձկաններին տրամադրում է անհրաժեշտ սպառազինության թվաքանակի միայն 10 %-ը։

Այսօր, ավելի վաղ, Պրիգոժինը նաև տեսանյութ էր հրապարակել, որտեղ տասնյակ վարձկանների դիակների ֆոնին, բողոքում էր սպառազինության քչությունից և զենք պահանջում ՌԴ ՊՆ-ից։ «Ահա սրանք «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության տղաներն են, որոնք զոհվել են այսօր։ Արյունը դեռ թարմ է <...> Շոյգո՛ւ, Գերասիմո՛վ, որտե՞ղ է սպառազինությունը»,- տեսանյութում բղավում էր Պրիգոժինը։

Դեռ ապրիլի 29-ին Պրիգոժինը սպառնացել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, որ իր վարձկանները կթողնեն Բախմուտի դիրքերը, եթե սպառազինություն չստանան։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ ռուսական պաշտպանական գերատեսչությունն իրենց փոխանցում էր անհրաժեշտ սպառազինության միայն 20-25 %-ը։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter