Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից։
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը նշել է հայ-բրազիլական երկկողմ համագործակցության զարգացման չիրացված ներուժի մասին, ընդգծել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստանում մի շարք ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների շուրջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել