HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ցավակացական նամակ է հղել Սերբիայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ Բելգրադի Վլադիսլավ Ռիբնիկար դպրոցում և Մլադենովացում տեղի ունեցած ողբերգական միջադեպերի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Նամակում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Խորապես ցնցված եմ Բելգրադի Վլադիսլավ Ռիբնիկար դպրոցում, ինչպես նաև Մլադենովացում բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ողբերգական միջադեպերի մասին լուրերից:

Այս ծանր պահին hայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter