HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ-ն երրորդ երկրներով հակառուսական պատժամիջոցների շրջանցումը կանխելու մեխանիզմ կարող է ներառել

Եվրոպական միությունը Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցների հերթական փաթեթում մտադիր է ներառել երրորդ երկրների միջոցով հակառուսական պատժամիջոցների շրջանցումը կանխող մեխանիզմ։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Սպասվում է, որ նոր` թվով 11-րդ փաթեթը, կընդունվի մինչև G7-ի մայիսյան գագաթնաժողովը, որը կկայանա մայիսի 19-21-ը Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում։

Առաջարկվող մեխանիզմը անդամ պետություններին հնարավորություն կտա ստեղծել երկու ցանկ։ Առաջինում կներառվեն երրորդ երկրները, որոնք նկատվել են պատժամիջոցների ռեժիմի խախտման մեջ, իսկ մյուսում կներառվեն արգելված ապրանքները։ Որոշումն այն մասին, թե որ երկրները և ապրանքները կներառվեն ցանկում, կընդունվի անդամ երկրների կողմից միաձայն։ Երկրների ցանկում Չինաստանի ներառում չի սպասվում, սակայն Ռուսաստանի մյուս հարևանները և Կենտրոնական Ասիայի երկրները ամենայն հավանականությամբ կարող են հայտնվել այդ ցուցակում։

Այդ առաջարկություններից զատ, ԵՄ-ն մտադիր է ընդլայնել նաև առկա արգելքները՝ բարձր տեխնոլոգիաների ու ապրանքների ներկրման վրա, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Էապես կուժեղացվի նաև Ռուսաստանի տարածքով տարանցման արգելքը։

Ակնկալվում է, որ պատժամիջոցների ցանկերում կներառվեն նաև տասնյակ ֆիզիկական ու իրավաբանական անձինք, սակայն «Росатом»-ի ներառումն ու միջուկային վառելիքի ներկրման արգելքը դժվար թե հայտնվի այդ ցանկում, քանի որ այս հարցում ԵՄ երկրները կոնսենսուս չունեն, գրում է պարբերականը։

ԵՄ-ն նաև մտադիր է պատժամիջոցների ցանկում ներառել մի քանի անձանց, որոնք կապ ունեն ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա Մուրզայի բանտարկման հետ։

Լուսանկարում՝ շարասյուն ռուս-վրացական սահմանի մոտ/SERGEY PONOMAREV/NYT-REDUX-REA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter